Բաց դռների օր
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում, կլինիկական օրդինատուրայի ընդունելությանն ընդառաջ, անցկացվեց Բաց դռների օր:
Ապագա օրդինատորների հետ հանդիպումն արդեն ավանդական է դարձել՝ ապացուցելով իր արդյունավետությունը: Ամեն տարի այն կազմակերպվում է նրանց համար, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում կամ ունեն հարցեր՝ կապված իրենց նախընտրած ամբիոնի գործունեության հետ:
Ապագա օրդինատորներին կրթական գործընթացի մանրամասները ներկայացրեց ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Սամսոն Խաչատրյանը։
Բաց դռների օրվան մասնակցեցին նաև երիտասարդներ, ովքեր արդեն դիմել են կլինիկական օրդինատուրա: Վերջիններս հնարավորություն ունեցան ծանոթանալու ամբիոնի դասախոսական կազմի հետ և ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված սպասվող կրթական գործընթացի հետ։