ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում սույն թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի աշխատանքային քննարկում...

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում սույն թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի աշխատանքային քննարկում, հարցերի շրջանակն  էր՝ Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովման նպատակով առողջության/բժշկական ապահովագրության ներդրման հիմնահարցերը:

Միջոցառումը վարում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Հիմնական զեկուցմամբ հանդես եկան Ասիական զարգացման բանկի Առողջության ֆինանսավորման, առողջապահական բարեփոխումների, առողջապահական համակարգերի և հանրային ֆինանսների հարցերով միջազգային խորհրդատու Ջորջ Սչիբերը (George Schieber)  և Առողջության փորձագետ Հիդո Հուիդզինգը (Hiddo Huitzing): 

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԹԵՄԱՆ՝ Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովման նպատակով առողջության/բժշկական ապահովագրության ներդրման հիմնահարցերը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ-ի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, Կենտրոնական բանկի,  Առողջապահության նախարարության, Ֆինանսների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, բժշկական հաստատությունների, առողջապահության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միաժամանակ հրավիրված էին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Համաշխարհային բանկի (WB), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO), Գլոբալ հիմնադրամի (GF), Ասիական զարգացման բանկի (ADB) ներկայացուցիչներ:

 

Միջոցառումը իրականացվեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: