ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և «ARKONA» ֆիրմայի հրավերով Հայաստանում էր «Ապոլոնիա» կլինիկա-ստուդիայի բժիշկ, УАЭС անդամ, DentsplySirona ընկերության օպինիոն-ղեկավար, Սերգեյ Ռադինսկու կենսամիմետիկ մեթոդի կիրառմամբ
ՀՀ ԱՆ ակադեմիկոս
Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և «ARKONA» ֆիրմայի հրավերով
Հայաստանում էր «Ապոլոնիա» կլինիկա-ստուդիայի բժիշկ, УАЭС անդամ, DentsplySirona ընկերության
օպինիոն-ղեկավար, Սերգեյ Ռադինսկու կենսամիմետիկ մեթոդի կիրառմամբ ատամների վերականգնման
բազային կուրսի, «Ապոլոնիա» ուսումնական կենտրոնի դասախոս Քսենյա Լազարևան: Հրավերի
նպատակն էր Հայաստանի բոլոր մարզերի ստոմատոլոգների համար կազմակերպել գիտագործնական
սեմինար:
Քսենյա Լազարևան դասախոսությամբ հանդես եկավ «Elite Plaza» բիզնես-կենտրոնում, «Ատամների վերականգնման
պարզ որոշումներ» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկան Առողջապահության ազգային ինստիտուտի
Ընտանեկան ստոմատոլոգիայի դասընթացների գիտագործնական կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ
Լուսինե Մուրադյանը և «ARKONA» ֆիրմայի տնօրեն Լևոն Խառատյանը: Լ.Մուրադյանը, ողջունելով
մասնակիցներին, հատկապես, անդրադարձավ այն փաստին, որ Առողջապահության ազգային ինստիտուտն
իր ավելի քան կեսդարյա գործունեության ընթացքում, հանդիսանալով բժիշկների կատարելագործման
և վերապատրաստման դարբնոց, այսօր ևս շարունակում է իր հայրենանվեր առաքելությունը՝
շարունակաբար աշխատանքային ուղեգիր տալով հազարավոր բժիշկների, այդ թվում ստոմատոլոգների:
Լ. Մուրադյանը շեշտեց, որ դասախոսությունն արդիական է, մեր ժամանակների պահանջներին
համահունչ:
Դասախոսությունն ուղեկցվեց խիստ ինֆորմատիվ սլայդների
տեսացուցադրությամբ, որոնք նպաստեցին ներկայացվող թեմայի առավել արդյունավետ յուրացմանը:
Գիտագործնական դասախոսությանը ներկա էին Հայաստանի բոլոր մարզերից ժամանած բժիշկ-ստոմատոլոգներ,
նրանց համար փորձառու մասնագետն անցկացրեց նաև ֆանտոմների հետ կատարվող վարպետության
դասեր, որոնք ավելի էին շեշտադրում դասախոսության թեման:
Դասախոսությունը և վարպետության դասերը հնարավորություն
ընձեռեցին մեր բժիշկներին ևս մեկ մակարդակով բարձրացնել իրենց մասնագիտական արհեստավարժությունը,
հարստացնել գիտելիքները՝ դրանք գործնական աշխատանքում կիրառելու նպատակով:
Նշենք, որ գիտագործնական սեմինարից հետո բոլոր մասնակիցները
կստանան համապատասխան ՇՄԶ կրեդիտներ: