«Դասավանդողների դասավանդում» (ToTs) բաղադրիչի առաջին տարվա ավարտական միջոցառում
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ ՀԵՆԱՐ հիմնադրամի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի «Դասավանդողների դասավանդում» (ToTs) բաղադրիչի առաջին տարվա վերջին՝ 18-րդ սեսիան, որից հետո կայացավ ծրագրի առաջին տարվա ավարտական միջոցառումը։
Մասնակցեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցի մեր գործընկերները, «Դասավանդողների դասավանդում» ծրագրի մասնակիցները, Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցում սովորող բժիշկներ Զարուհի Թավադյանը, Լիլիթ Մարությանը և Հրաչուհի Ղազարյանը, որոնք շուտով մեկնելու են Բոստոն՝ մասնակցելով 6-շաբաթյա առկա դասընթացների։
Ծրագրին աջակցելու և ակտիվ մասնակցելու համար ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին հանձնեց շնորհակալագիր։
Միջոցառման ավարտին «Դասավանդողների դասավանդում» ծրագրի մասնակիցները ստացան վկայականներ։