«Հայկական ակնաբաժության նախագիծ» բարեգործական կազմակերպության և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ներկայացուցիչները հանդիպել են ԱԱԻ-ի Էլեկտրոնային առողջապահության ներդրման թիմի հետ
«Հայկական ակնաբաժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունը (այսուհետ՝ ՀԱՆ) ավելի քան տասը տարի համագործակում է ԱՄՆ լավագույն հինգ հիվանդանոցներից մեկի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (այսուհետ՝ ԼԱՄՀ) հետ՝ Հայաստանում մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագիր ներդնելու և նորարարական լուծումներով ծրագրեր իրականացնելու համար:
Ներկայումս ՀԱՆ-ը և ԼԱՄՀ-ն համատեղ նախաձեռնել են դպրոցականների ակնային զննումների և երեխաների առողջության խնամքի «Ավետիս» հարթակի ներդրման պիլոտային փուլի իրականացումը (այսուհետ՝ Ծրագիր), որի համար արդեն իսկ ներգրավված են բավարար ֆինանսական միջոցներ:
Ծրագրով նախատեսված միջոցառումները ներառում են դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումներ, «Ավետիս» էլեկտրոնային համակարգի միջոցով երեխաների ծնողներին կամ խնամակալներին երեխաների ընդհանուր, ներառյալ՝ ակնային առողջական վիճակի վերաբերյալ տվյալների տրամադրում, անհրաժեշտության դեպքում հետագա բուժման կազմակերպում, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստում և հանրային առցանց կրթություն:
Ավետիսը անվճար, ապահով և անվտանգ, ամպային տեխնոլոգիաներով գործող առողջապահական տվյալների գրանցման պացիենտակենտրոն համակարգ է ՀՀ բնակչության համար և ուղղված է ամբուլատոր հիվանդներին, համատեղելի է հիմնական բոլոր առողջապահական էլեկտրոնային տվյալների գրանցման համակարգերի հետ: Պացիենտները կարող են համակարգում տեղեկատվություն ավելացնել անմիջապես իրենց սմարթֆոնից: Այն ապահովում է պոլիկլինիկաների և դպրոցների համար անվտանգ մուտք դեպի վեբ համակարգ, ներառում է հիշեցումներ, հանդիպումների օրացույց, հաղորդագրությունների փոխանակման հարթակ:
Ավետիսը հարթակ է, որը միավորում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼՄՀԱ) տարբեր կրթական նախաձեռնությունների արդյունքները եւ դրանց ազդեցությունը երեխաների բուժման վրա:
Այն կհամալրի առկա էլեկտրոնային առողջապահական նախաձեռնությունները՝ ապահովելով առողջապահության ոլորտի մասնագետների եւ նրանց պացիենտների համար կրթական բովանդակություն /content/՝ հիմնված վերջիններիս առողջական տվյալների վրա:
Այս ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի երկարաժամկետ համագործակցության արդյունք է:
Մշակման փուլում գտնվող հարթակը ներառում է՝
Ա. ԼԱՄՀ-ի կողմից ստեղծված բարձրորակ կրթական բովանդակության տրամադրում, որը վերաբերում է պացիենտների առողջական վիճակին եւ բուժծառայություն տրամադրողների գիտելիքներին,
Բ. Պահանջված եւ որակյալ կրթություն՝ հիմնված առողջապահության ոլորտի արդյունքների վրա,
Գ. Հարթակի միջոցով հավաքագրված տվյալներ, որոնք պատկանում են պացիենտներին:
Ավետիսն այս փուլում անդրադառնում է մանկաբուժությանը եւ կրթությանը:
Կարիքներ.
Ծրագիրն ակնկալում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունն անձնական տվյալներին վերաբերող օրենսդրական դաշտում կողմնորոշվելու հարցում,
Ավետիս թիմը կցանկանար ստորագրել Փոխընբռնման հուշագիր ծրագրի պիլոտային փուլի իրականացման համար, որը նաեւ թույլ կտա դիմել այլ դոնորների՝ հետագայում ծրագրի ընդլայնման համար: