Մասնագիտական քննարկում՝ առողջապահության գլոբալ հեռանկարները թեմայով
Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն ՎԱՅԶ Արմենիա-ի հետ համատեղ կազմակերպել է մասնագիտական քննարկում «Առողջապահության գլոբալ հեռանկարները. Ինչպե՞ս զարգացնել առողջապահական համակարգը նորարարական գաղափարներով» թեմայով:
Քննարկումը վարեցին ՀՀ առողջապահության տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը: Մասնագիտական քննարկման հյուրերն էին WHISE-Embleema կոնսորցիումի ղեկավար Վահան Սիմոնյանը, համահիմնադիր Ռոբերտ Չուին և FDA-ի ներկայացուցիչ Ֆրանկ Ուայքոլդը:
WHISE-Embleema կոնսորցիումը կազմակերպություն է, որը հարթակ է տրամադրում առողջապահական տվյալների սեփականության իրավունքը պացիենտին փոխանցելու համար, ինչը խթանում է պացիենտների մասնակցությունը կլինիկական հետազոտություններին:
Հայաստանի Հանրապետությունում WHISE-ը արդեն իսկ հիմնել է WHISE-Armenia հիմնադրամ, որի նպատակն է աջակցել Հայաստանում էկոհամակարգի արդիականացման և զարգացման նախաձեռնությանը: Այն կբարձրացնի բժիշկների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև կբարելավվի բուժհաստատությունների և հիվանդի սոցիալական կարգավիճակը: Այս ամենը ենթադրում է տվյալների հավաքման ավելի բարձր որակ և ավելի ճշգրիտ վերլուծություն:
Կարևորելով առողջապահական տվյալների թվայնացման գործընթացի արդյունքում առողջապահական ծառայություննների որակի աճը՝ ներկաների հետ ակտիվ քննարկում ծավալվեց:
Հիշեցնենք, որ գործողությունների առաջին փուլը ուղղված կլինի ուռուցքաբանությանը, հեմատոլոգիական, իմունային և էնդոկրին համակարգի հիվանդություններին: Միջոցառումը անցավ բավականին աշխույժ և հագեցած ակտիվ քննարկումներով: