ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդրանիկ նիստը
Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդրանիկ նիստը:
Առողջապահության
նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի
անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության
կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի
ներդրման առաջին քայլերից է:
Նշենք, որ առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը
ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում: Արդեն իսկ տնօրենների
խորհուդներ ստեղծվել և գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
և Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական
կենտրոնում: Խորհրդի աշխատանքներն ուղղված են թափանցիկ և արդյունավետ կառավարման
մշակույթի ձևավորմանը և նպաստում են կենտրոնների զարգացմանը:
Նիստի օրակարգում երկու հարց էր՝ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը:
Խորհրդի անդամները նախագահի պաշտոնի համար առաջադրեցին ««Իզմիրլյան» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության
գործադիր տնօրեն ԱրմենՉարչյանի, քարտուղարի պաշտոնի համար Առողջապահության նախարարության Անձնակազմի
կառավարման վարչության պետի ժ/պ Քրիստինե Գյուրջյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկության
արդյունքում Արմեն Չարչյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի
անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի
նախագահ, իսկ Քրիստինե Գյուրջյանը՝ քարտուղար։