Լևոն Ալթունյանը կարևորել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի մշակման շարունակականությունը
Լևոն Ալթունյանը աշխատանքային այցով Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային
ինստիտուտում էր: Հանդիպման նպատակն էր Կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման
աշխատանքային խմբի հետ հանդիպումը և ընթացիկ հարցերի քննարկումը:
Երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են արդեն հաստատված կլինիկական ուղեցույցների և
պացիենտի վարման գործելակարգերի կատարման վերահսկողության, ինչպես նաև նախարարության
պաշտոնական կայքում (http://moh.am/#1/237) տեղադրված նախագծերի վերաբերյալ բժշկական
հանրության իրազեկման և նրանց կարծիքի ապահովման հարցերը:
Երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են նաև կազմակերպական և ընթացիկ հարցեր, նախարարի
պաշտոնակատարը խոստացել է, որ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային
ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և պացիենտի
վարման գործելակարգերի ներդրման հանձնաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանը: