Մեկնարկեց «ՄԻԱՎ վարակ» դասընթացի հերթական ցիկլը
Հոկտեմբերի 28-ին ԱՆ
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս
Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի «ՄԻԱՎ վարակ» դասընթացի
ավագ բուժաշխատողների համար նախատեսված «ՄԻԱՎ վարակի արդիական հարցեր» խորագրով
եռօրյա թեմատիկ ցիկլը:
Դասընթացի մեկնարկին
բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դասընթացի գիտական ղեկավար, բ.գ.դ.,
պրոֆեսոր Ս.Գրիգորյանը: Նա ներկայացրեց դասընթացի կառուցվածքը, նպատակն ու
խնդիրները, դերն ու նշանակությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ավագ և միջին
բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործում:
Դասընթացին մասնակցում
են Երևանի և մարզերի բժշկական կազմակերպությունների բժիշկներ:
Դասընթացն անցկացվում է
դասախոսությունների, սեմինարների և գործնական պարապմունքների ձևով, իրականացվում
են խմբային քննարկումներ, ցուցադրվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ
տեսանյութեր:
Ուսումնական գործընթացի
շրջանակում դասընթացի առաջին օրը մասնակիցները եղան Կենտրոնի լաբորատոր ախտորոշման
բաժնում, իմացան արդիական սարքավորումներով իրականացվող հետազոտությունների և
գիտահետազոտական աշխատանքների մասին:
«ՄԻԱՎ վարակ» դասընթացն անցկացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի
միացյալ ծրագրի աջակցությամբ: Մասնակցությունն անվճար է և կվավերացվի
վկայականով: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 13 տեսական և 3 գործնական կրեդիտ: