Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները. Հայ-ֆրանսիական գիտաժողով ԱԱԻ-ում
Փետրվարի 20-ին Առողջապահության
ազգային ինստիտուտում մեկնարկեց «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները.
Միջմասնագիտական համագործակցություն» խորագիրը կրող երկօրյա հայ-ֆրանսիական գիտաժողովը:
Գիտաժովի անցկացման համակազմակերպիչներն էին՝
ՀՀ Առողջապահության նախարարաությունը, Առողջապահության
ազգային ինստիտուտը, ֆրանսիական «Վինաթիե»
կլինիկան, Լիոնի քաղաքապետարանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիան:
Հայկական
հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, ողջունելով գիտաժողովի
մասնակիցներին, խոսքը տրամադրեց Առողջապահության
նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին, ով կարևորելով երեխաների և դեռահասների հոգեկան առողջության հիմնախնդիրներն
ասաց.
-Ավելորդ
է ներկայացնել, թե որքան կարևոր է հոգեկան առողջությունը, հատկապես՝ մանկական: Հոգեկան
առողջությունը հասարակության ապահով զարգացման և ազգային անվտանգության անհրաժեշտ
պայման է, իսկ մանկական հոգեբուժական ծառայությունը մանկական բնակչությանը
սպասարկող առողջապահական համակարգի կարևորագույն ոլորտներից է։ Հոգեբուժական
օգնության ծառայության անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով`
մանկական հասակում հոգեկան և վարքի խանգարումների լայն տարածվածությամբ, դրանցով
պայմանավորված կայուն և ծանր հետևանքներով, սոցիալական դեզադապտացիայով,
ուսումնառության հիմնախնդիրներով, մանկական հաշմանդամությամբ: Հարկ է նշել, որ
մանկական հաշմանդամության կառուցվածքում հոգեկան հիվանդությունները և
խանգարումներն ունեն բավականին մեծ տեսակարար կշիռ՝ զիջելով միայն նյարդային
համակարգի ախտաբանությանը: Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նկատվում է
հոգեկան առողջության խանգարումների աճ: Վաղ հայտնաբերման, ախտորոշման ծրագրերը
հնարավորություն են տալիս կանխարգելել և նվազեցնել նման հիվանդությունների
տարածվածությունը:Այս առումով անչափ կարևոր է համագործակցությունը առաջադեմ փորձ ունեցող երկրների հետ:Մենք վստահ
ենք, որ ֆրանսիացի գործընկերների հետ ծավալած այս կարևոր համագործակցությունը շարունակական կլինի և կտա իր դրական արդյունքը՝
օգնելով ոտքի կանգնեցնել մանակական հոգեբուժության ոլորտը :
Ողջույնի
խոսքով հանդս եկավ նաև Ֆրանսիայի փոխդեսպան Քլեր Լը Ֆլեշերը, ով ընդգծելով համագործակցության անցկացման կարևորությունն ասաց,
որ երկուստեք փոխգործակցությունը, փորձի փոխանակումը, վստահաբար, նպաստելու են մասնագիտական կատարելագործմանը և ոլորտային
հիմնախնդիրերի արդունավետ լուծմանը:
Լիոնի «Վինաթյե»
կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտին ողջույնի խոսք հղելով ներկաներին ասաց.
-Այստեղ
գտնվողներից յուրաքանչյուրը կփաստի, թե որքան կարևոր է այս գիտաժողովը: Արդեն 20
տարի է ինչ համագործակցում ենք ՀՀ-ի հետ: Սեպտեմբերին մեր համագործակցությունն էլ
ավելի կսերտացնենք, որի արդյունքում
կունենանք նշանակալի ձեռքբերումներ: Այսօր մենք աշխատում ենք մի շարք
ծրագրերի ուղղությամբ, որոնք միտված են հոգեկան խնդիրների կանխարգելմանը: Նշյալ
ծրագրերի առանցքը հոգեբուժական ծառայությունների ցանցի ստեղծումն
է, որը հնարավորություն կտա տվյալ
ոլորտում նշանակալի արդյունքներ ունենալ: Մենք
պատրաստակամ ենք, այս անչափ կարևոր, համագործակցությունը շարունակելու և համատեղ ուժերով դիմագրավելու
մարտահրավերներին:
Գիտաժողովի
շրջանակներում ելույթներով հանդես եկան ՝
Միշել Ալուշը (Ինչպիսին եմ ես, եթե այսքան տարբերվում եմ իմ դասընկերներից. Աուտստիկսպեկտրի խանգարում ունեցող երեխաների ներառական կրթությունը), Արմինե Ավագյանը (Երեխաների
հաղորդակցման զարգացումը, որպես արդի հիմնախնդիր), Գայանե Զաքարյանը (Զարգացման
խանգարումներ ունեցող երեխաների
վերականգնողական բուժումը):
Երկօրյա
գիտաժողովի շրջանակներում բանախոսները կանդրադառնան նաև հոգեբուժական
ծառայությունների և հոգեբուժական հիվանդանոցի կառավարման մեթոդաբանությանը,
հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների և
դեռահասների դեղորայքային բուժմանը, Հայաստանում մանկական հոգեբուժական
իրավիճակին, երեխաների և դեռահասների մոտ սննդի ընդունման խանգարումներին և մի
շարք այլ հիմնախնդիրների: