Վերապատրաստման դասընթացներ ԱԱԻ-ում
Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից 2020 թվականի մարտի 25-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում բուժաշխատողների համար իրականացվել են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ տեսական, գործնական, ինչպես նաև առցանց տարբերակներով։
Դասընթացին ներկա են գտնվել 331 բուժաշխատողներ, որոնցից 131-ը բժիշկ, իսկ 200-ը միջին
և կրտսեր բուժանձնակազմ։
Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: Դասընթացներին
մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի Հանրապետության բուժաշխատողներ, որոնք ներառված չեն վերոնշյալ
թվերի մեջ։
Բացի վերոնշյալից, մեր գործընկերների աջակցությամբ, կազմակերպվել է առցանց ուսուցում «վեբինար» մի շարք մասնագետների համար: