ԱԱԻ-ում վերապատրաստումները շարունակվում են
Առողջապահության ազգային
ինստիտուտի կողմից 2020 թվականի
ապրիլի 4-ից ապրիլի
11-ը ընկած ժամանակահատվածում բուժաշխատողների համար
իրականացվել են
նոր կորոնավիրուսի (COVID-19)
կանխարգելմանը և բուժմանն ուղղված
վերապատրաստման մի շարք դասընթացներ։
Նշված ժամանակահատվածում դասընթացին առցանց եղանակով մասնակցել են տարբեր մարզերի բժշկական հաստատություններից, ինչպես նաև Երևան քաղաքի պոլիկլինիկաններից թվով 618 բուժաշխատակից` 227 բժիշկ և 391 միջին բուժանձնակազմ:
Առողջապահության ազգային ինստիտուտը, Հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացրել է նաև բժշկական տարբեր հաստատությունների բուժաշխատողների համար նոր կորոնավիրուսի (COVID-19) նմուշառման ուղղված
դասընթաց:Դասընթացին մասնակցել են Երևան քաղաքի պոլիկլինիկաների
բուժաշխատողները:
Բացի վերոնշյալից, ամերիկահայ գործընկերների հետ համատեղ իրականացվել է թեմատիկ վեբինարներ մի շարք մասնագետների համար: