Հերթական դասընթացը բուժաշխատողների համար
Հունիսի 15-ից ԱԱԻ-ում վերսկսվեց
<<Բուժաշխատողների համար տուբերկուլոզի,
հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում>> թեմայով դասընթացը,
որն իրականացվեց zoom հարթակի միջոցով:
Ավագ բուժանձնակազմի համար նախատեսված
վերոնշյալ դասընթացը իրականացվեց 2 փուլով՝
հունիսի 15-ից 18-ը և 22-ից 25-ը ընկած ժամանակահատվածներում:
Դասընթացի նպատակն էր բուժանձնակազմին
զինել անհրաժեշտ գիտելիքներով և գործիքակազմով,
որն էլ կնպաստի մատուցվող բուժծառայությունների արդյունավետության բարձրացմանը: Դասընթացին մասնակցեցին
շուրջ 50 բուժաշխատողներ:
4-օրյա դասընթացի ավարտին մասնակիցներին
տրվեցին 11 տեսական և 1 գործնական կրեդիտներ: