Մեկնարկել է COVID-19-ի ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու վերաբերյալ վերապատրաստման դասընթացը
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի
անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի, ՀՀ ԳԱԱ
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական
կենտրոնի սերտ համագործակցության շրջանակներում մեկնարկել է COVID-19-ի ՊՇՌ
մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու վերաբերյալ վերապատրաստման
դասընթացը։
Հուլիսի 10-ի ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում
տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը,
որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը,
քննարկվեցին դասընթացին վերաբերող մի շարք առանցքային հարցեր։
Եռակողմ փոխգործակցությունն առավելապես միտված է, Նոր
կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, համագործակցային միասնական ճակատ
ձևավորելուն։ Ինչպես փաստեցին հանդիպման մասնակիցները՝ ստեղծված համագործակցության
արդյունքում, որակական նոր հիմքի վրա կդրվի լաբորատոր կարողությունների զարգացման
գործընթացը։ Հանդիպմանը կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին համագործակցության
շարունակականությունը՝ ի նպաստ մասնագիտական և կրթական ներուժի զարգացմանը: