Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ԱԱԻ-ի իրականացրած աշխատանքները
Նոր կորոնավիրուսային
համավարակի դեմ պայքարին Առողջապահության ազգային ինստիտուտը ներգրավվեց դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով
առանցքային դերակատարում: Առկա կարողությունների հիմքի վրա, ԱԱԻ-ը կարողացավ վերապրոֆիլավորելով
ողջ գիտաուսումնական բազան՝ համավարակի դեմ պայքարում նշանակալի գործունեություն իրականացնել:
Միանշանակ է , որ
հիվանդության նոր և չուսումնասիրված լինելը առավել խոցելի պետք է դարձներ
բուժանձնակազմի գործունեությունը, ուստի անհրաժեշտ էր արագ և համապարփակ ուսումնասիրության
ենթարկել հիվանդությանն առնչվող առկա ողջ նյութը , միջազգային փորձը, իսկ տեղեկատվությունը հնարավորինս հասանելի դարձնել
մեր բուժաշխատողների համար: Ուստի, ԱԱԻ-ը մեկնարկ
տվեց միջազգային վեբինարների շարքի՝ համագործակցելով համաշխարհային առաջատար բուժկենտրոնների և բժիշկների հետ: Միջազգային հաջողված
փորձը տեղայնացնելու նպատակով իրականացվել են նոր կորոնավիրուսային վարակին նվիրված
վեբինարների շարք, որոնք նպատակ ունեին բուժաշխատողներին զինելու անհրաժեշտ տեղեկատվությամբ և գործիքակազմով: Այս ամիսների
ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտը
իրականացրել է մի շարք համալիր միջոցառումներ՝
ուղղված համավարակի հաղթահարմանը, մասնավորապես՝դասընթացներ
նոր կորոնավիրոսային վարակի վերաբերյալ , բուժաշխատողների տեղեկատվական բազայի
ստեղծում, հիվանդանոցների և հյուրանոցների վերապրոֆիլավորում, տեղեկատվական
հարթակի ստեղծում,իրազեկման նյութերի պատրաստում,մասնագիտական
ասոցիացիաների հետ համագործակցություն: