Արսեն Թորոսյանը շարունակում է այցելել վիրավորներին
Առողջապահության
նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ և Սիսիանի
բժշկական կենտրոն` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած
վիրավորների բժշկական օգնության կազմակերպման հարցերին տեղում ծանոթանալու,
խնդիրները պարզելու և լուծելու:
Նախարարը
նաև զրուցել է վիրավոր զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն և շեշտել, որ
հաղթելու ենք:
Միաժամանակ,
հստակեցվել են վիրավորներին բուժօգնություն ցույց տվող կազմակերպությունների
կարիքները, հատկապես` բժշկական սարքերի հագեցվածության առումով: Արսեն Թորոսյանի
հանձնարարությամբ տեղում լուծվել են այդ հարցերը, և անհրաժեշտ սարքերը շուտափույթ
կտրամադրվեն բժշկական կենտրոններին: