Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները շարունակվում են
Կորոնավիրուսային
հիվանդությունը սպառնալիք է յուրաքանչյուր պետության համար: Միանշանակ է, որ
մարդկային ռեսուրսները կարևոր դերակատարություն ունեն համավարակի դեմ
պայքարում:
Ուստի, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս
Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» շարունակում է
կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները՝ նպատակ ունենալով
բարելավելու բուժաշխատողների գիտելիքները և հմտությունները COVID-19-ի վերաբերյալ:
Դասընթացներն իրականացվում են հետևյալ թեմաներով՝
- «Արտահիվանդանոցային պայմաններում СOVID-19 դրական
հիվանդների բուժում»՝ նախատեսված է առաջնային օղակի թերապևտների և ընտանեկան
բժիշկների համար
- «СOVID դրական հիվանդների հիվանդանոցային
պայմաններում բուժօգնության տրամադրում»՝ СOVID դրական հիվանդներին
հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն տրամադրող կազմակերպությունների
բուժաշխատողների համար
- «Կորոնավիրուսային հիվանդության հետազոտություն
պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով»
- «Կորոնավիրուսի կանխարգելում և վերահսկողություն»՝
բուժաշխատողների համար
- «COVID-19-ով պացիենտների ինտենսիվ թերապիա»
- Բժշկական տարբեր հաստատությունների բուժաշխատողների
համար կորոնավիրուսային վարակի նմուշառմանն ուղղված դասընթացներ՝
նախատեսված այն բուժաշխատողների (բժիշկերի և բուժքույրերի) համար,
ովքեր իրականացնում են կորոնավիրուսի նմուշառում:
Դասընթացներին
մասնակցելու համար պետք է նախապես լրացնել տվյալ գրանցաթերթիկը