Տեղի է ունեցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային նշանակության հարցեր, մասնավորապես, 2019-2020 թվականների ընթացքում ARM-C-MOH դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, Գլոբալ հիմնադրամի կողմից դրամաշնորհային (2022-2024 թթ) նոր հայտի մշակմանն ուղղված աշխատանքների ներկայացում՝ գերակա ուղղություններ, հիմանական միջոցառումներ, Կովիդ-19-ի ազդեցությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի ծրագրերի վրա,ինչպես նաև ՄՀՀ կազմում տեղական ՀԿ-ների և թիրախային խմբերի ներկայացուցիչների ընտրության գործընթացի ամփոփում:
Նիստի ընթացքում հնչել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր ու պատասխաններ, ծավալվել ակտիվ քննարկումներ: