Առողջապահության նախարարի այցը ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան
Առողջապահության
նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական
գրադարան ևմասնակցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը:
Առողջապահության
ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը,ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական
գրադարանում ողջունելով հյուրերին, նշել է. «Շնորհակալ եմ,որոլորտի
ներկայացուցչական կազմը՝ նախարարի գլխավորությամբ`այսօր այստեղ է: Ակնառու է, որ
վերջին տարիներին Առողջապահության ազգային ինստիտուտը կարողացավ վերականգնել իր
գիտական ներուժը՝ օր օրի առավել ամրացնելով ԱԱի-ի գիտակրթական հենքը: Հավատարիմ
մնալով օրվա խորհրդին՝ մեր ընտանիքի կողմից գիտաբժշական գրադարանին նվիրել եմ մի
շարք գրքեր»:
Օրվա առիթով՝ նախարար
Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող
բացառիկ հատորներ, որոնք հետայսու պիտի համալրեն գրադարանի հարուստ ֆոնդերը:
Նախարարն իր
ելույթում նշել է, որ գիրք նվիրելու օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես
Թումանյանի ծննդյան օրն է, և սա ևս մեկ առիթ է միմյանց շնորհավորելու,
թումանյանական պատգամները վերաիմաստավորելու և մտորելու համար:
«Տասնամյակներ ի վեր
Առողջապահության ազգային ինստիտուտը ոլորտի կարևորագույն հիմնասյուներից մեկն է:
Այն պետք է քայլ առ քայլ զարգացում ապրի՝ հիմք ընդունելով ժառանգությունն ու
նայելով ապագային:
Անշուշտ, նշանակալի
են ԱԱԻ-ի վերջին տարիների ձեռքբերումները: Կարծում եմ` Առողջապահության ազգային
ինստիտուտի և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացումը առավելապես կնպաստի
ամուր գիտակրթական կենտրոն լինելուն: Ցավոք, այս տարի ԱԱԻ-ը երկու մեծ կորուստ
ունեցավ՝ մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը,
մարդիկ, ովքեր հեռացան, բայց եկող սերունդներին թողեցին իրենց մեծ ու նշանակալի
ժառանգությունը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:
Հանդիպման ավարտին
առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության
խորհրդանշական ծառ տնկեցին: