ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ Բ և Ց-ի, տուբերկուլոզ և Նոր կորոնավիրուսային հիվանդության բեռը և դրանց տնտեսական ու սոցիալական հետևանքների վերլուծություն
ԱԱԻ Հանրապետական
գիտաբժշկական գրադարանում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ Բ և Ց-ի, տուբերկուլոզ և Նոր
կորոնավիրուսային հիվանդության բեռը և դրանց տնտեսական
ու սոցիալական հետևանքների վերլուծություն թեմայով հանդիպում-քննարկումը:
Հանդիպմանը ներկա էին Առողջապահության նախարարի տեղակալ Լենա
Նանուշյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանային միացյալ թիմի ռազմավարական
տեղեկատվական խորհրդատու Լև Զոհրաբյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը:
Ողջունելով ներկաներին՝
ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանը կարևորեց այսօրինակ
հանդիպումների անցկացումը, ևս մեկ անգամ վերահաստատեց վերոնշյալ հիվանդությունների դեմ պայքարը՝ որպես
համակարգային գերակա ուղղություն:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար մշտապես իրականացվել է հետևողական
աշխատանքներ, թեև վերջին ժամանակաընթացքում հասկանալի պատճառներով գործընթացների տեմպը
փոքր-ինչ դանդաղեց, սակայն մենք կարողացանք պահպանել առկա մակարդակը և կարողությունները:
Այսօր ավելի քան կարևոր է զարգացնել այս հիվանդությունների դեմ պայքարի ասպեկտները,
իհարկե այդ ամենը փորձելով պրոյեկտել ինֆեկցիոն հիվանդությունների, Կովիդի դեմ տարվող
աշխատանքներին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկեր կառույցներին, գիտնականներին,
հետազոտողներին, ակնկալում եմ, որ աշխատանքի արդյունքում կունենանք առաջարկություններ,
որոնք կարող ներկայացվել որոշում կայացնելու իրավասություն ունեցող անձանց»:
Առողջապահության
ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը գոհունակությամբ նշեց, որ
հանդիպումը տեղի է ունենում գիտության խորան համարվող ԱԱԻ Հանրապետական
գիտաբժշկական գրադարանում, հավելելով՝ հանդիպման նպատակը կատարված աշխատանքների ամփոփումն
է:
Հանդիպման
բանախոս ԱԱԻ Առողջապահության ազգային հաշիվների կենտրոնի ղեկավար Անաստաս Աղազարյանը
ներկայացրեց «ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ Բ և Ց-ի, տուբերկուլոզ և
Նոր կորոնավիրուսային հիվանդության բեռը և դրանց տնտեսական ու սոցիալական
հետևանքների վերլուծություն» զեկույցը:
«2019 թվականին մենք իրականացրեցինք
հիվանդությունների բեռի և դրանց տնտեսական ու սոցիալական հետևանքների վերլուծություն,
իսկ 2020 թվականին կատարված աշխատանքներին ավելացավ նաև Նոր կորոնավիրուսային հիվանդությունը:
Հետազոտությունը իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության
կողմից հաստատված մեթոդաբանությամբ: Զեկույցում համալիր անդրադարձ է արված նշյալ
հիվանդություններով պայմանավորված սոցիալ-տնտեսական
իրողություններին»:
Հանդիպմանը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանային միացյալ թիմի ռազմավարական տեղեկատվական խորհրդատու Լև Զոհրաբյանը՝ ինչպես ամփոփ զեկույցով, այնպես էլ հարց-պատասխան ձևաչափով ներկայացրեց հիվանդությունների դեմ պայքարում առկա ժամանակակից միտումները՝ հիմնված փաստական նյութի և ստատիստիկ վելուծության վրա: