ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստ
Սույն թվականի ապրիլի 26-ին, Առողջապահության ազգային ինստիտուտում
տեղի ունեցավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները
համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստին ներկա էին Առողջապահության
նախարար,ՄՀՀ հանձնաժողովի նախագահ Անահիտ Ավանեսյանը,ՄՀՀ հանձնաժողովի հաստատված անդամները
և հրավիրված անձինք։
Ողջունելով ներկաներին՝
Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նշյալ ծրագրի շրջանակներում մինչ օրս կատարված աշխատանքների հետագիծը՝ զուգահեռաբար ուրվագծելով
իրականացվելիք աշխատանքները.
«Հանձնաժողովի առջև
երկու կարևոր խնդիրներ են դրված,մասնավորապես՝ տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդյունավետ
հակազդմանն ուղղված աշխատանքները, որոնց իրականացմանը առաջիկայում պետք է միասնաբար ձեռնամուխ լինենք :
ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը (ՄՀՀ) ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ընթացիկ գերակայող ռազմավարությունների որոշման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման ու շարունակական հսկողության իրականացման նպատակով: Այսօրվա նիստը առավել
կարևորում եմ, քանի որ քննարկելու ենք 2022-2024 թվականների համար նոր դրամաշնորհային ծրագրերին առնչվող հարցեր»:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները
համակարգող հանձնաժողովի քարտուղար Ինեսսա Ասմագուլյանը ներկայացրեց ՄՀՀ հիմնական սկզբունքներն ու գործառույթները, տեղի
ունեցավ ՄՀՀ փոխնախագահի ընտրությունը, հաստատվեց շահերի բախման հարցն ուսումնասիրող, բողոքարկման
և էթիկայի հանձնաժողովի կազմը, հաստատվեց ՄՀՀ
անդամների բարեվարքության կանոնագիրքը:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ
հիմնադրամին 2022-2024թթ ժամանակահատվածի համար նոր դրամաշնորհային հայտի ներկայացում»
զեկույցով հանդես եկավ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը:
Զեկույցում ընդհանրական անդրադարձ կատարվեց ծրագրին առնչվող բոլոր հարցադրումներին: