Սիմպոզիում․Գլխի և պարանոցի հիվանդությունների բուժման արդիական մոտեցումները
Այսօր տեղի ունեցավ ԱԱԻ Գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի կողմից կազմակերպված «Գլխի և պարանոցի հիվանդությունների բուժման արդիական մոտեցումները» խորագրով սիմպոզիումը:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը. « Այսօր կարևոր և հատկանշական օր է, 103 տարի առաջ այս օրը ստեղծվեց Հայաստանի 1ին հանրապետությունը`հիմք դնելով ամուր և կենսունակ պետականակերտմանը: Շնորհավորում եմ բոլորիս ` կարևորագույն օրվա առթիվ: Ինչպես գիտեք սա ամբիոնի առաջին միջոցառումն է վերջին 1.5 տարում, հասկանալի պատճառներով, մինիմալի էր հասցվել տետատետ հանդիպումները:Ուստի անչափ կարևորում եմ այսօրինակ հանդիպումները, քննարկումները: ԱԱԻ գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնը դեռևս 1 տարեկան է:Մեծ վստահություն ունենք, որ ամբիոնը դառնալու է գիտակրթական ֆրագմենտ»:
ԵՊԲՀ Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը ողջունելով ներկաներին` նորաստեղծ ամբիոնին բարի երթ մաղթեց.«Ողջունում եմ գիտական կոնֆերանսի մասնակիցներին, հուսով եմ այն կնպաստի այդ ոլորտի ժամանակակից թրենդների զարգացմանը Հայաստանում և երիտասարդ բժիշկների մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերմանը։ Հատուկ շնորհակալություն կոնֆերանսի կազմակերպիչներին` դոցենտ Հայկ Ենոքյանի գլխավորությամբ »:
ԱԱԻ Գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի վարիչ Հայկ Ենոքյանի խոսքով միջոցառման նպատակը մասնագիտական հանրույթի առավել սերտ շփումն է` փորձի և գիտելիքների փոխանակումը:«Վստահաբար`ամբիոնը ունի անհրաժեշտ գիտակրթական պոտենցիալը բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստելու համար»: Միջոցացառմանը մեկ տասնյակից ավելի զեկույցներով հանդես եկան ոլորտային լավագույն մասնագետները: