Հոգեբանական ներազդեցությունը սոցիալական կայքերում.դասընթաց ԱԱԻ-ի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում
ԱԱԻ-ի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում այսօր տեղի ունեցավ «Հոգեբանական ներազդեցությունը սոցիալական կայքերում» թեմայով դասընթացը: Դասընթացի բանախոսը դատական հոգեբան-փորձագետ, ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար, «Ուղեկից» սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանն էր: Ողջունելով ներկաներին՝ մասնագետը կարևորեց ներկայացվող թեմայի ընտրության արդիականությունը: Ներածական խոսքում ներայացվեց նաև սոցիալական կայքերի լինելիության դերն ու նշանակությունը` որպես սոցիալական առաջնային պահանջմունք:
Դասընթացը նախատեսված էր այն անձանց համար, ովքեր որպես սոցիալական կայքերի օգտատերեր հետաքրքրված են հոգեբանական անվտանգության պահպանման, հոգեբանական ներազդեցության զոհ լինելու, տեղեկատվության մատուցման էթիկական գրագիտության հիմնախնդիրներով:
Ներկայացվող նյութին զուգահեռ հնչեցված հարցերը ,առավել դյուրըմբռնելի դարձրեցին թեմայի ընկալունակությունը: