«Բաց դռների օր» Առողջապահության ազգային ինստիտուտում
Օգոստոսի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Բաց դռների օր» ԱԱԻ-ի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի ապագա կլինօրդինատորների համար:
Հանդիպմանը ներկա էին ԱԱԻ -ի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը և ամբիոնի դասախոսական անձնակազմը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ամբիոնի կողմից իրականացվող օրդինատուրական ծրագրերը, ուսումնական գործընթացը և ընդունելության կարգը:
ԱԱԻ-ի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը համապարփակ ձևով ներկայացրեց ուսումնառության գործընթացի առանձնահատկությունները, այնուհետև ամբիոնի դասախոսական անձնակազմը՝ ուսումնական գործընթացը ըստ մասնագիտացումների: Հնչեցված բոլոր հարցադրումներին տրվեցին սպառիչ պատասխանաններ :