Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Առողջապահության ազգային ինստիտուտ
Այսօր Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ շնորհակալագրերի հանձնման արարողություն, որին ներկա էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Իր խոսքում նախարարն ընդգծեց, որ դիտարկելով մեր երկրում ստեղծված իրավիճակը, վստահաբար կարող ենք արձանագրել, որ այս երկու տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) իրազեկման, կանխարգելման և բուժման գործընթացում:
Սկսած 2021թ․ մայիսից, Առողջապահության ազգային ինստիտուտը շարժական պատվաստումային խմբերի միջոցով իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթաց, որն առ այօր իրականացվում է բարեխղճորեն և արդյունավետ: Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի հրամանը, առողջապահական համակարգում անձնվեր և պատասխանատու աշխատանքի, հայրենիքին մատուցած ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար, շնորհակալագրեր ստացան շարժական պատվաստումային կետերում ներգրավված ԱԱԻ-ի մի շարք աշխատակիցներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնվեր ու պատասխանատու աշխատանքի համար և նշել, որ COVID-19-ի դեմ պայքարում շարժական պատվաստումային կետերն առանցքային դեր են ունեցել:
Շնորհավորում ենք մեր աշխատակիցներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: