Հոկտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի բժիշկների և բուժքույրերի շարունակական մասնագիտացման գործընթացը
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առողջապահության նախարարությունների նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի հոկտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի բժիշկների և բուժքույրերի շարունակական մասնագիտացման գործընթացը: Դասընթացների կազմակերպումը իրականացվում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և Ամերիկայի հայ
բժիշկների միության համատեղ ջանքերով: I-ին փուլով
/15.10.2018-13.11.2018/ վերապատրաստվելու են 33 ընտանեկան բժիշկ, 22 մանկաբույժ և 6 նեոնատոլոգ: Դասընթացները ներկա պահին տեղի են ունենում ԼՂՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում սկսվել է Արցախի բժիշկների վերապատրաստումը՝ «Ընտանեկան բժշկություն» կրեդիտավորված ծրագրով, ընդգրկելով Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Քաշաթաղի շրջանների թվով ընտանեկան բժիշկների և թերապևտների, նաև մանկաբույժներ և նեոնատոլոգներ: Հոկտեմբերի 30-ից ներկաների քանակը կրկնապատկվելու է, ելնելով ծրագրի երկրորդ մասի թեմատիկ պահանջարկից, հետևաբար, ծրագրի շարունակությունը կընթանա ԼՂՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնում: Դասընթացների ավարտին բժիշկները կստանան համապատասխան կրեդիտներով վկայականներ: