Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման ծրագիրը մարզերում. Արտաշատ
ՀՀ Առողջապահության նախարարությունը մեկնարկել է շրջայցեր մարզերով՝ Շարունակական մասնագիտական զարգացման համակարգի (ՇՄԶ) ներդրման շրջանակներում բուժաշխատողների հավաստագրման գործընթացը ներկայացնելու նպատակով:
ՀՀ ԱՆ ԱԱԻ - ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի (ՄԳՀԱԿ) ղեկավար Լիլիթ Հարությունյանը և ՄԳՀԱԿ կենտրոնի մասնագետ Արմինե Մելիքյանը հանդիպեցին Արտաշատի ԲԿ բուժանձնակազմին:
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի մասնագետները ներկայացրեցին բուժաշխատողների հավաստագրման գործընթացները, անհրաժեշտ կրեդիտային միավորներ կուտակելու կարգն ու պատասխանեցին տեղի բուժաշխատողների հարցերին: Հանդիպման ընթացքում նշվեց, որ նոր օրենքը կնպաստի բժշկական ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելուն, քանի որ բուժաշխատողների պարտադիր հավաստագրման շնորհիվ բոլոր մասնագետները պարբերաբար կծանոթանան բժշկագիտության վերջին նորություններին: