Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման ծրագիրը մարզերում. Լոռի
ՀՀ ԱՆ կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում, բուժաշխատողների հավաստագրման գործընթացի, շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման նպատակով Լոռու մարզպետարանում հյուրընկալվել են ՀՀ Առողջապահութան նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ:
Խորհրդակցությանը ներկա էին Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ: Մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, վստահեցրեց, որ մարզպետարանը պատրաստ է սերտորեն համագործակցել նախարարության և մարզի բուժհաստատությունների հետ՝ աջակցելով գործընթացի պատշաճ կազմակերպմանը:
Կարևորելով բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրումը, նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից, իսկ մինչ այդ պետք է ջանքեր գործադրել գործընթացը կազմակերպելու համար. հունվարի 1-ից անհրաժեշտ քանակի կրեդիտներ չունեցող բուժաշխատողները դուրս կմնան համակարգից:
«Մարզերում անգամ մեկ մասնագետի բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և մենք շահագրգռված ենք, որպեսզի յուրաքանչյուր բուժաշխատող կարողանա անհրաժեշտ կրեդիտները հավաքել: Մենք այստեղ ենք՝ բացահայտելու առկա խնդիրները, որպեսզի կարողանանք օգտակար լինել»,-ասաց փոխնախարարը:
Հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացվեցին գործընթացի հետ կապված անհրաժեշտ պահանջներն ու ընթացակարգերը և խնդիրների լուծման ուղիներ առաջարկվեցին: