ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Օնկոլոգների և թերապևտների համար ցավային համախտանիշի կառավարման, օփիոիդային ցավազրկողների նշանակման վերաբերյալ»
2023 թ-ի փետրվարի 1-ից մինչև 2024 թ-ի փետրվարի 28-ը պարբերաբար, Երևան քաղաքում, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ կողմից, «Բաց հասարակության հիմնադրամներ» -ի Հայաստանի գրասենյակի հետ համատեղ կանցկացվի «Օնկոլոգների և թերապևտների համար ցավային համախտանիշի կառավարման, օփիոիդային ցավազրկողների նշանակման վերաբերյալ» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարան՝ օնկոլոգներ, թերապևտներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական և ՇՄԶ 1 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 091240316 հեռախոսահամարով:
Ծրագիր