ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Առաջին բուժօգնությունը տարբեր իրավիճակներում՝ բոլոր պրոֆիլի բուժքույրերի համար» թեմայով կատարելագործման դասընթաց
2023թ․ փետրվարի 1-ից (պարբերաբար) Երևան քաղաքում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից անցկացվում է «Առաջին բուժօգնությունը տարբեր իրավիճակներում՝ բոլոր պրոֆիլի բուժքույրերի համար» թեմայով կատարելագործման դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ բուժքույրեր: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 19 տեսական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր