ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ձմեռային սրացումներ 2023» թեմայով գիտաժողով
2023թ-ի հունվարի 27-29-ը, Երևան և Ծաղկաձոր քաղաքներում, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի կողմից, «Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ կանցկացվի «Ձմեռային սրացումներ 2023» թեմայով գիտաժողովը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մաշկավեներաբաններ, մաշկաբան-կոսմետոլոգներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 12 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 094986767 հեռախոսահամարով:
Ծրագիր