ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շիզոֆրենիա, շիզոտիպիկ եւ զառանցանքային խանգարումներ․ ավանդական եւ արդի մոտեցումներ»
2023թ-ի փետրվարի 15-23-ը, Երևան քաղաքում, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ն Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ կանցկացնի «Շիզոֆրենիա, շիզոտիպիկ և զառանցանքային խանգարումներ․ ավանդական և արդի մոտեցումներ» թեմայով վերապատրաստման դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ հոգեբույժներ, հոգեթերապևտներ, նյարդաբաններ, թմրաբաններ, կլինիկական հոգեբաններ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 14 տեսական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել , 094333941 հեռախոսահամարով:
Ծրագիր