ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Արյունահոսություն մարսողական ուղիներից» թեմայով էլեկտրոնային ուսուցողական նյութ

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, սույն թվականի փետրվարի 20-ից medu.am կայքում հասանելի է «Արյունահոսություն մարսողական ուղիներից» թեմայով էլեկտրոնային ուսուցողական նյութը, որի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ընդհանուր վիրաբույժներ, գաստրոէնտերոլոգներ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապևտներ, շտապ և անհետաձգելի բուժօգնության մասնագետներ։ Հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 ինքնակրթության կրեդիտ:

Ծրագիր