ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքները»
2023թ-ի փետրվարի 25-ից հունիսի 30-ը (պարբերաբար) Արմավիրի և Լոռու մարզերում, «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կանցկացվի «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքները» թեմայով 6-օրյա դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, բուժքույրեր: Մասնակից ավագ բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 28 տեսական և 4 գործնական կրեդիտ, միջին բուժաշխատողներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական և 3 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 285598, 055 052222 հեռախոսահամարներով:
Ծրագիր