ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Զարկերակային գերճնշման ախտորոշման և վարման մոտեցումներն ըստ միջազգային ուղեցույցների (ESC/ESH/AHA/ACC)» թեմայով գիտագործնական սեմինար
2023թ-ի փետրվարի 18-ին Երևան քաղաքում, Սրտաբանների Հայկական ասոցիացիայի Հայաստանի երիտասարդ սրտաբանների խմբի կողմից կանցկացվի «Զարկերակային գերճնշման ախտորոշման և վարման մոտեցումներն ըստ միջազգային ուղեցույցների (ESC/ESH/AHA/ACC)» թեմայով գիտագործնական սեմինար: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ սրտաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, նյարդաբաններ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 տեսական և 1 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 093 699328 հեռախոսահամարով:
Ծրագիր