ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Որովայնի ճողվածքներ, ժամանակակից բուժման եղանակները» թեմայով էլեկտրոնային ուսուցողական նյութ

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, սույն թվականի փետրվարի 20-ից medu.am կայքում հասանելի է «Որովայնի ճողվածքներ, ժամանակակից բուժման եղանակները» թեմայով էլեկտրոնային ուսուցողական նյութը, որի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ընդհանուր վիրաբույժներ, ուրոլոգներ, պլաստիկ վիրաբույժներ։ Հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 1 ինքնակրթության կրեդիտ:

Ծրագիր