ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պարկինսոնիզմ և պարկինսոնի հիվանդություն» թեմայով էլեկտրոնային ուսուցողական նյութ

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ, սույն թվականի մարտի 1-ից medu.am կայքում հասանելի է «Պարկինսոնիզմ և պարկինսոնի հիվանդություն» թեմայով էլեկտրոնային ուսուցողական նյութը, որի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարան՝ նյարդաբաններ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, նյարդավիրաբույժներ։ Հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 2 ինքնակրթության կրեդիտ:

Ծրագիր