ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկական ինտենսիվ թերապիա»
2023 թ-ի մարտից (պարբերաբար) Երևան քաղաքում, Հայ օգնության ֆոնդի կողմից կանցկացվի Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման «Մանկական ինտենսիվ թերապիա» թեմայով 4-շաբաթյա դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկական ինտենսիվ թերապիայի մասնագետներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 42 տեսական և 51 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 091 414822 հեռախոսահամարով:
Ծրագիր