ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկական վերականգնողաբանությունը բժշկության կարևոր ոլորտ: Երեխաների զարգացման գնահատում տարբեր գործիքակազմերի կիրառմամբ: Առավել հաճախ հանդիպող խնդիրներ»

2023 թ-ից (պարբերաբար) «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» կողմից կանցկացվի «Մանկական վերականգնողաբանությունը բժշկության կարևոր ոլորտ: Երեխաների զարգացման գնահատում տարբեր գործիքակազմերի կիրառմամբ: Առավել հաճախ հանդիպող խնդիրներ» թեմայով կատարելագործման դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ վերականգնողաբաններ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, ֆիզոթերապևտներ, կինեզոթերապևտներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 24 տեսական և 19 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:

Ծրագիր