ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սեռավարակների վարման ժամանակակից համակողմանի մոտեցումները»

2023թ-ի մարտի 6-29-ը առցանց («ZOOM» հարթակում) ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի կողմից, «Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ կանցկացվի «Սեռավարակների վարման ժամանակակից համակողմանի մոտեցումները» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մաշկավեներաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, ուրոլոգներ, պրոկտոլոգներ, սեքսոլոգներ, անդրոլոգներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 40 տեսական և 5 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 094 986767 հեռախոսահամարով:

Ծրագիր