ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հազվադեպ հիվանդությունների օր 2023» թեմայով գիտաժողով

2023թ. մարտի 4-ին, Երևան քաղաքում Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի կողմից կանցկացվի «Հազվադեպ հիվանդությունների օր 2023» թեմայով գիտաժողով: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ալերգոլոգներ, թոքաբաններ, արյունաբաններ, ռևմատոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ուռուցքաբաններ, մանկաբույժներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 093521458 հեռախոսահամարով:

Ծրագիր