ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մանկական վիրաբուժության արդի հարցեր»
2023 թվականից (պարբերաբար) Երևան քաղաքում և առցանց («ZOOM» հարթակում) «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» կողմից կանցկացվի «Մանկական վիրաբուժության արդի հարցեր» թեմայով կատարելագործման դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկական վիրաբույժներ, մանկաբույժներ, մանկական ռեանիմատոլոգներ և անեսթեզիոլոգներ, ընդհանուր վիրաբույժներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 105 տեսական և 60 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր