ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մոլեկուլային կենսաբանության կիրառությունը բժշկական բնագավառում»
2023 թվականից (պարբերաբար) Երևան քաղաքում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից կանցկացվի «Մոլեկուլային կենսաբանության կիրառությունը բժշկական բնագավառում» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ բժիշկ գենետիկներ, բժիշկ լաբորանտներ, մանրէաբաններ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 33 տեսական և 39 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:
Ծրագիր