ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սրտային անբավարարություն, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները»
Մարտի 6-20-ը (պարբերաբար) ք. Երևանում, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Սրտաբանության ամբիոնի կողմից կանցկացվի «Սրտային անբավարարություն, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ սրտաբաններ, թերապևտներ և ընտանեկան բժիշկներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 26 տեսական և 24 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:
Ծրագիր