ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր օրերում և ճգնաժամային իրավիճակներում հեռաբժշկության աջակցությամբ անապահով աբորտների կանխարգելում՝ ԱՀԿ–ի երաշխավորություններին համապատասխան»
2023 թվականի մարտի 9–ին Երևան քաղաքում, ՀՀ ԱՆ Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կանցկացվի «Մեր օրերում և ճգնաժամային իրավիճակներում հեռաբժշկության աջակցությամբ անապահով աբորտների կանխարգելում՝ ԱՀԿ–ի երաշխավորություններին համապատասխան» թեմայով գիտաժողով: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ մանկաբարձ–գինեկոլոգներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբարձուհիներ, առողջապահության կազմակերպիչներ, հանրային առողջության մասնագետներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական և 1 գործնական կրեդիտ։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 091501397 հեռախոսահամարով:
Ծրագիր