ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Որովայնամզի, որովայնային խոռոչի և հետորովայնամզային տարածության ՀՇ սեմիոտիկա, լյարդի, լեղուղիների, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ»
2023 թ-ի ապրիլի 17, 19, 21-ին, Երևան քաղաքում, Ռադիոլոգիայի հայկական դպրոց գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից կանցկացվի «Որովայնամզի, որովայնային խոռոչի և հետորովայնամզային տարածության ՀՇ սեմիոտիկա, լյարդի, լեղուղիների, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ճառագայթաբաններ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական և գործնական 2 կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 077 537501 հեռախոսահամարով:
Ծրագիր