ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Էպիլեպսիա և էլեկտրաէնցեֆալոգրաֆիա»
2023 թ-ից (պարբերաբար) Երևան քաղաքում ՀՀ ԱՆ Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ կողմից կանցկացվի «Էպիլեպսիա և էլեկտրաէնցեֆալոգրաֆիա» թեմայով դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ նյարդաբաններ, մանկական նյարդաբաններ, նեյրովիրաբույժներ, հոգեբույժներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 տեսական և 20 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 235310, 011 300088 հեռախոսահամարներով:
Ծրագիր