ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Իմպլանտոլոգիա․ մոդուլ 1» Մաս 1 և Մաս 2 թեմայով գիտագործնական դասընթաց
2023 թվականի ապրիլի 3-ին և ապրիլի 5-ին (Մաս 1, Մաս 2) (պարբերաբար) Երևան քաղաքում և առցանց («ZOOM» հարթակում) «Մեդիտրինա ՈՒԿ» ՍՊԸ կողմից կանցկացվի «Իմպլանտոլոգիա․ մոդուլ 1» Մաս 1 և Մաս 2 թեմայով գիտագործնական դասընթաց: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ բժիշկ-ստոմատոլոգներ, դիմածնոտային վիրաբույժներ: Մաս 1-ի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, մաս 2-ի մասնակիցներին՝ ՇՄԶ 3 տեսական և 2 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (033)00-32-01 հեռախոսահամարով:
Ծրագիր