ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Վիրաբուժական հիվանդների ամբուլատոր օգնություն»
2023 թվականի ապրիլի 17-ից մայիսի 2-ը (պարբերաբար) Երևան քաղաքում, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից կանցկացվի «Վիրաբուժական հիվանդների ամբուլատոր օգնություն» թեմայով կատարելագործման դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ ընդհանուր վիրաբույժներ, օնկոլոգներ, պրոկտոլոգներ, ընտանեկան բժիշկներ։ Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 33 տեսական և 17 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր