ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Թերապիայի արդի հարցերը»
2023 թվականից ապրիլի 10-ից մայիսի 26-ը կրկնողաբար, Երևան քաղաքում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կանցկացվի «Թերապիայի արդի հարցերը» թեմայով դասընթացը: Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Թիրախային լսարանը՝ թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, թոքաբաներ, նեֆրոլոգներ, գաստրոէնտերոլոգներ: Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 70 տեսական և 34 գործնական կրեդիտ: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010583101 հեռախոսահամարով:
Ծրագիր